Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոն

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոն
21.10.2013 | 18:27

Նոյեմբերի 1-10-ին Հայաստանի թատերական գործիչների միությունը կանցկացնի Երիտասարդ թատերական ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Միության քարտուղար ՍՈՆԱ ՄԵԼՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ փառատոնին ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած փորձագետների խումբը, որի նպատակն է ընտրել մեկ ներկայացում Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական ծրագրի մասնակցության համար: Այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014-ի ամռանը` Մինսկում: ԱՊՀ յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկ ներկայացում:

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի փառատոնն անցկացվում է 8-րդ անգամ, այս տարի ներկայացված 21 աշխատանքից ընտրվել են 16-ը: Հայտեր են ներկայացրել ռեժիսորներ մայրաքաղաքից, Գյումրուց, Վանաձորից, ինչպես նաև Թբիլիսիի հայկական թատրոնից:
Սոնա Մելոյանը նշեց, որ փառատոնի շրջանակում անցկացվող ֆորումներին մասնակցում են երիտասարդ թատերագետներ, դրամատուրգներ, բեմական նկարիչներ: Անցկացվում են վարպետության դասեր և այլն: «Այս տարի ցանկություն կա մեկ-երկու համատեղ նախագիծ անելու, ենթադրենք, պիեսը կարող է վրացական լինել, ռեժիսորը` հայ, նկարիչը` մոլդովացի»,- ասաց նա:
Փառատոնին ներկայացված գործերը, ըստ զրուցակցիս, բավական հաջողված են և գոնե չորսը կարող են ուշադրության արժանանալ ժյուրիի կողմից: ՈՒշագրավ են Զարուհի Անտոնյանի, Վահան Բադալյանի, Կարապետ Բալյանի և այլոց բեմադրությունները:
Նշենք, որ Մոսկվայում անցկացվող երիտասարդական ծրագրին մեր ռեժիսորները մասնակցում են երկրորդ անգամ: Անցյալ տարի հավանության է արժանացել Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ